Վարակաբանություն
Տուբերկուլոզ բուժման երաշխիքը վաղ հայտնաբերումն է
Տուբերկուլոզն աշխարհում ամենատարածված վարակիչ հիվանդություններից է: Զարգացող երկրներում մեծահասակների շրջանում հաշվառված վարակակիրների թիվը հասնում է 30-60%-ի: Յուրաքանչյուր տարի մոտավորապես 8 մլն մարդ է տուբերկուլոզով հիվանդանում, իսկ 3 մլն-ը` մահանում:
Հինգ տարեկանից բարձր բնակչության շրջանում տուբերկուլոզը մահացության գլխավոր պատճառներից մեկն է:
Վարակի հիմնական աղբյուրը տուբերկուլոզով, հատկապես դրա թոքային ձևով հիվանդ մարդն է, որը մանրէներ է արտազատում շրջակա միջավայր: Որոշակի վտանգ է ներկայացնում հիվանդ կենդանիների (կովեր, այծեր) չվարակազերծված (չպաստերիզացված) կաթը: Հիվանդ հավի հում ձուն նույնպես կարող է լինել վարակի աղբյուր. առաջանում է միկոբակտերիոզ, որը տուբերկուլոզի տարատեսակներից է: Բացարձակ իմունիտետ, որը գոյանում է որոշ վարակներով մեկ անգամ հիվանդանալուց հետո, տուբերկուլոզի ժամանակ չի առաջանում: Այսինքն` հնարավոր է, որ մարդ կյանքի ընթացքում հիվանդանա մի քանի անգամ:
Հասարակության որոշակի զանգվածներ գտնվում են ռիսկի խմբում, քանի որ տուբերկուլոզով վարակվելու հավանականությունը նրանց մոտ ավելի մեծ է, որոնց հայտնաբերմամբ հնարավոր կլինի կանխել հիվանդության տարածումը, իսկ դա իրականացվում է բժշկական հաստատություններում` պլանային և կանխարգելիչ հետազոտությունների միջոցով:
Գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը 1882-ին մարդկանց ու կենդանիների օրգաններում հայտնաբերեց տուբերկուլոզի հարուցիչը և այդ մասին զեկուցեց Բեռլինում կայացած ֆիզիոլոգների համաժողովում, որի համար նրան շնորհվեց Նոբելյան մրցանակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ օրը հռչակել է տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օր:
Հիվանդության ուշ հայտնաբերման դեպքում դժվարանում է դրա հետագա բուժումը, քանի որ տուբերկուլոզի օջախները մեծ դժվարությամբ են բուժվում: Զանգվածային ֆլուորոգրաֆիական հետազոտությունները հնարավորություն են տալիս հիվանդներին վաղ հայտնաբերել և, բնականաբար, ժամանակին ձեռնարկել բուժումը:
Տուբերկուլոզը հայտնաբերվում է ճառագայթային,բակտերիոլոգիական մեթոդներով, տուբերկուլինային` Մանթուի փորձով:
Ամենատարածվածը և մատչելին մանրադիտակայինն է, որը հիմնված է հարուցչի սպիրտաթթվային կայունության վրա: Ավելի զգայունը ցանքսի եղանակն է, երբ հիվանդի խորխը կամ մյուս արտազատուկները` մեզը, թարախը և այլն, ցանում են սննդային (ձվային) միջավայրում: Այս մեթոդի առավելություններից է և այն, որ կարելի է տարբեր կենսաբանական եղանակներով որոշել հարուցչի տեսակը` մարդկային, եզան, ատիպիկ, նրա ախտածնության աստիճանը և տարբեր դեղորայքների նկատմամբ զգայունությունը: Մեթոդները կիրառում են բարձր ռիսկի խմբում ընդգրկված անձանց և դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների նկատմամբ: Հիվանդության դեպքում ախտահարվում են օրգան-համակարգերը, այդ պատճառով տուբերկուլոզի արտաթոքային ձևի դեպքում ախտորոշումն իրականացվում է հատուկ մեթոդներով:
Հիվանդության ժամանակին հայտնաբերումը թույլ է տալիս բացահայտել վարակի հիմնական օջախները և կանխել դրա հետագա տարածումը:
Այսօր գոյություն ունեն կանխարգելման 4 եղանակներ.
-
սոցիալական. մարդկանց կենսամակարդակի բարձրացում, հատկապես լիարժեք` վիտամիններով և սպիտակուցներով հարուստ սնունդ,
-
սանիտարահակահամաճարակային. հիվանդի մեկուսացում, վարակի օջախում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ձեռնարկում` ախտահանում, հիվանդի հետ շփվողների, հատկապես երեխաների և անչափահասների հետազոտում,
-
սպեցիֆիկ.
-
նորածինների հակատուբերկուլոզային BCG-պատվաստում և կրկնապատվաստում 6-7 տարեկանում (տարբեր երկրներում կրկնապատվաստման ժամկետները որոշվում են ըստ համաճարակային վիճակի և ազգային ծրագրերի),
-
քիմիական միջոցներով կանխարգելում` շփվողների և վարակվածների շրջանում քիմիական պատրաստուկների պարբերաբար օգտագործում,
-
կլինիկական` հիվանդության վաղ հայտնաբերում և լիարժեք բուժում, պահպանելով սանիտարահակահամաճարակային կանխարգելման վերը նշված կանոնները:
Ֆլուորոգրաֆիական զանգվածային հետազոտություններով հայտնաբերվում են շնչառական օրգանների հիվանդությունները, հնարավոր է նաև թոքերի քաղցկեղը, լիմֆոգրանուլեմատոզն ու ավշային հանգույցների փոփոխությունները, որոնք նախնական շրջանում ընթանում են անախտանիշ և հեշտ են ենթարկվում բուժման:
Պարտադիր հետազոտման ենթակա են այն անձինք, ովքեր դիմել են պոլիկլինիկա, սակայն չեն հետազոտվել ռենտգենյան մեթոդով և նրանք, ովքեր գտնվում են բարձր ռիսկի խմբում` սոցիալապես անապահով խավ, փախստականներ, ներգաղթյալներ, ուղղիչ-աշխատանքային հաստատություններում գտնվողներ, թմրամոլներ, նրանք, որոնց թոքերը և ներկրծքային ավշային հանգույցները ենթարկված են փոփոխությունների` կրակալումներով ու խոռոչային օջախներով, և այն պատանիները, որոնց մոտ Մանտուի փորձից հետո առաջացել է գերզգայնության ռեակցիա:
Բարձր ռիսկի խմբի մեջ մտնում են տուբերկուլոզով այն հիվանդները, որոնց մոտ կան զուգընթաց հիվանդություններ`թոքերի պրոֆեսիոնալ, ինչպես նաև քրոնիկական, ուռուցքային, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, արյան շրջանառության անբավարարություն (հատկապես սրտի արատների դեպքում) և այլն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդները, նաև նրանք, ովքեր երիտասարդ տարիքում տարել են էքսուդատիվ թոքամիզ (պլևրիտ): Ֆլուորոգրաֆիանզանգվածային հետազոտության ավելի հուսալի և արագ մեթոդ է, որով հնարավոր է տարվա ընթացքում 50000 հետազոտություն կատարել, ինչը նպաստում է տուբերկուլոզի նախնական ձևերի ժամանակին հայտնաբերմանն ու հիվանդության տարածվածության կանխմանը: Ֆլուորոգրաֆիական հետազոտությունը կարելի է կրկնել 6 ամիսը մեկ, իսկ ռենտգենյանը` բացառիկ դեպքերում:
Ներկայումս կիրառվում է տուբերկուլոզի բուժման DOTS ծրագիրը (directorly observed treatment short-course)` կարճաժամկետ բուժում անմիջական հսկողության ներքո, որը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և կիրառվում է գրեթե 100 երկրներում, այդ թվում` և Հայաստանում: Այդ ծրագիրը առաջարկվել է այն դեպքերի համար, երբ հիվանդն անկանոն բուժման հետևանքով դարձել է տուբերկուլոզի հարուցչի դեղակայուն ձևեր արտազատող: Ներկայումս այդ ծրագիրը կիրառվում է Երևանի մի քանի համայնքներում` միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Ստացիոնար բուժումն իրականացվում է հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերում:
Այսպիսով, տուբերկուլոզի տարածումը և դրա քրոնիկական պրոցեսների զարգացման կանխումն ունեն կարևոր նշանակություն:
Չնայած 20-րդ դարում տուբերկուլոզի դեմ պայքարի գործում բազմաթիվ երկրներում ձեռք բերված զգալի նվաճումներին, անհրաժեշտ է ընդունել, որ նոր հազարամյակում ևս այդ վտանգավոր հիվանդությունը շարունակում է մնալ առողջապահության առաջնահերթ և կարևորագույն խնդիրներից մեկը:
Կոփված մարդը, որը չի տառապում այլ հիվանդություններով, ապրում է կենցաղային նորմալ պայմաններում, լիարժեք սնվում է և չունի վնասակար սովորություններ ու ժառանգական նախատրամադրվածություն, օրգանիզմի բարձր դիմադրողականության շնորհիվ ավելի հազվադեպ է հիվանդանում տուբերկուլոզով:
Կարդացեք նաև
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն